Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն

911-ը հասանելի կլինի բոլորին եւ ամենուր

911-ը հասանելի կլինի բոլորին եւ ամենուր

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:

 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մարտի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել եւ ընդունվել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:

 

Որոշմամբ սահմանվել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովել իր եւ այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայությանը: Միաժամանակ, օպերատորները պարտավոր են իրենց գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքերում եւ զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել իրենց բաժանորդներին նշված ծառայության համընդհանուր հասանելիության վերաբերյալ։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը եւ միջպետական ավտոճանապարհների 97%-ն ապահովված են հանրային շարժական բջջային կապի ծածկույթով, «911» եւ «112» ծառայության համընդհանուր հասանելիության խնդիրը նշված վայրերում գործնականում կարելի է լուծված համարել:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակելու է ծածկույթի ընդլայնման ու «911» եւ «112» ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lorinews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ